Խորհրդարանում ստեղծվել է Խորավայի փողոցում սպանության գործը ուսումնասիրող 17 հոգանոց ժամանակավոր հետաքննչական հանձնաժողով
Խորհրդարանում ստեղծվել է Խորավայի փողոցում սպանության գործը ուսումնասիրող 17 հոգանոց ժամանակավոր հետաքննչական հանձնաժողով

Խորհրդարանում ստեղծվել է Խորավայի փողոցում սպանության գործը ուսումնասիրող ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովը:

Օրենսդիրները հանձնաժողովի կազմը հաստատել են լիագումար նիստին քվեարկության արդյունքում: Հանձնաժողովի կազմին աջակցել է 95 պատգամավոր, մեկը դեմ է եղել:

Խորհրդարանի որոշմամբ, հանձնաժողովը կազմված է լինելու 17 անդամից, որտեղից 9-ը անդամ ներկայացնում է «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը, մեկ անդամ լինելու է «Հայրենասերների դաշինքից», ինչպես նաև հանձնաժողոգում ներկայացված է անկախ մեծամասնական պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին: «Ազգային շարժումը» հրաժարվել է ներգրավվել հանձնաժողովի աշխատանքին:

Հանձնաժողովի նախագահը ընդիմադիր պատգամավոր Սերգի Կապանաձեն է:

Ինչ վերաբերում է հանձնաժողովի աշխատանքին և ժամանակահատվածին, օրակարգի համաձայն, հանձնաժողովը ստեղծվել է երեք ամսով, սակայն ժամանակահատվածը հնարավոր է երկարաձգել մեկ ամսով, ընդհանուր երեք անգամ: Հանձնաժողովի իրավասությունների ընդհանուր ժամկետը չպետք է գերազանցի 6 ամիսը:

Օրակարգում ասված է, որ ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի պահանջի դեպքում, նիստին ներկայանալը պարտադիր է: Նույն ժամանակ, ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի պահանջի դեպքում, պետական մարմինները, պաշտոնատար անձինք, իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են, հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում, հաստատված կարգով, հարցի քննության համար ներկայացնեն հարկավոր եզրահանգումները կամ գործի նյութերը:

Օրակարգով սահմանվել է նաև անչափահասի հարցաքննության գործընթացը և ասված է, որ անչափահասը պետք է հարցաքննվի միայն իր օրինական ներկայացուցչի ներկայությամբ: