Խորհրդարանում «Նախարարի ժամ» ձևաչափում կլսեն առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեին
Խորհրդարանում «Նախարարի ժամ» ձևաչափում կլսեն առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեին

Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար նախարար Էկատերինե Տիկարաձեին ապրիլի 28-ին կլսեն խորհրդարանում՝ «Նախարարի ժամ» ձևաչափով: Այդ մասին բյուրոյի այսօրվա նիստին հայտարարեց Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին:

Նրա խոսքով, ՊԱԾ-ի զեկույցը լիագումար նիստին կլսեն ապրիլի 29-ին:

Նախատեսված էր, որ, Վրաստանի կառավարության անդամ, օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեին լսելու են «Նախարարի ժամ» ձևաչափում: Դա կլինի չորեքշաբթի օրը, իսկՊԱԾ-ի զեկույցի լսումը կլինի հինգշաբթի օրը: Այսօր կոմիտեում լսումներ կային, իրավաբանական կոմիտեի հետ միասին անվտանգության կոմիտեն քննարկել է ՊԱԾ-ի 2020 թվականի զեկույցը, և դրա եզրակացությունները ստանալուց հետո հուսով ենք, որ այս գործընթացը կընթանա սահուն: Մենք ՊԱԾ-ի զեկույցը կլսենք հինգշաբթի օրը՝ լիագումար նիստին», – ասաց Վոլսկին: