Խորհրդարանում նախագահի տարեկան զեկույցը լսելու կարգը փոխվում է
Խորհրդարանում նախագահի տարեկան զեկույցը լսելու կարգը փոխվում է

Խորհրդարանում նախագահի տարեկան զեկույցը լսելու կարգը փոխվում է։ Համապատասխան փոփոխությունները կներառվեն կանոնակարգում։ Նախագծով սահմանվում է, որ ընթացակարգը կավարտվի Վրաստանի նախագահի ելույթից հետո խորհրդարանի լիագումար նիստում։

Գործող կանոնակարգի համաձայն՝ Վրաստանի նախագահի ելույթից հետո ելույթ են ունենում խմբակցությունների նախագահները և խորհրդարանական մեծամասնության առաջնորդը։

Բացի այդ, փոփոխությունների համաձայն՝ Վրաստանի նախագահի տարեկան զեկույցի լսումների ավարտից հետո հնարավոր կլինի շարունակել խորհրդարանի լիագումար նիստը և քննարկել այլ հարցեր։