Խորհրդարանում կլսեն առողջապահության նախարարին

10:34, 12.02.2018

Առողջապահության և սոցիալական հարցերով խորհրդարանական կոմիտեն այսօր կլսի առողջապահության նախարարին:

Խորհրդարանի մամլո ծառայության տեղեկությամբ, Դավիթ Սերգեենկոն պատգամավորներին կներկայացնի 2017 թվականի գործունեության զեկույցը և 2018 թվականի ընթացքում նախատեսված գործունեության մասին տեղեկությունը:

Կոմիտեի նիստը կսկսվի 11:00-ին:

 

Նմանատիպ