Խորհրդարանում հարցապնդման կարգով լսելու են Մամուկա Բախտաձեին, Դավիթ Սերգեենկոյին և Թամար Ժվանիային
Վրաստանի խորհրդարանում այսօր հարցապնդման կարգով լսելու են վարչապետ Մամուկա Բախտաձեին, առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիային:
Մամուկա Բախտաձեին խորհրդարան է հրավիրել «Եվրոպական Վրաստանը» և հարցապնդման կարգի համաձայն, նրան նախապես ուղարկել երկու հարց: Ըդդիմության դաշինքը շահը վերաբերելու է բանկային կանոնակարգերին: Այն բանից հետո, երբ Մամուկա Բախտաձեն կանոնակարգերի մասին հանդես կգա զեկույցով, կսկսվի բանավեճի մասը, որի ընթացքում պատգամավորները կկարողանան հարցեր ուղղել այլ թեմաներով:
Այսօր, հարցապնդման ձևաչափում խորհրդարանում նախատեսված է նաև առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյի ելույթը: Նախարարին խորհրդարան է հրավիրել «Վրացական երազանքը»՝ սոցիալակն հարցերի մասին զրուցելու:
Կառավարության անդամներից բացի, նույն ձևաչափում այսօր խորհրդարանական ամբիոնն է զբաղեցնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան: