Խորհրդարանում հարցապնդման ընթացակարգով Իլիա Դարչիաշվիլիի լսումները հետաձգվել են
Խորհրդարանում հարցապնդման ընթացակարգով Իլիա Դարչիաշվիլիի լսումները հետաձգվել են

Արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին առողջական վիճակի պատճառով չի կարողանա մասնակցել Վրաստանի խորհրդարանի նոյեմբերի 18-ի լիագումար նիստին։ Այդ մասին հայտնի է դարձել բյուրոյի այսօրվա նիստում։

Ուստի ուրբաթ օրը պատգամավորները կլսեն վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ու կրթության ու գիտության նախարար Միխեիլ Չխենկելիին։

«Երեք նախարարներ հրավիրվել էին հարցապնդման կարգով։ Ցավոք, ԱԳ նախարարն առողջական վիճակի պատճառով չի կարող ներկա գտնվել։ Ուստի այս որոշումը պետք է չեղյալ համարել և վերադարձնել կանոնակարգով նախատեսված կանոններին»,- ասել է բյուրոյի խոսնակ Դավիթ Սերգեենկոն։