Խորհրդարանում ֆիզիկական բախում է տեղի ունեցել
Խորհրդարանում ֆիզիկական բախում է տեղի ունեցել

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում բանավոր և ֆիզիկական բախում է տեղի ունեցել:

Նիստում «Ժողովրդի ուժ»-ի անդամ Վիկտոր Ջափարիձեն ֆիզիկապես առերեսվել է անկախ պատգամավոր Տարիել Նակաիձեի հետ։ Նրանք միմյանց դիմել են նաև անպարկեշտ խոսքերով:

Ֆիզիկական առճակատմանը խառնվել է նաեւ մեծամասնության անդամ Լեւան Մգալոբլիշվիլին։

Այս պահին խորհրդարանում քննարկվում է «Պաշտպանության օրենսգրքի» նախագիծը, թեեւ հայտնի չէ, թե կոնկրետ ինչի շուրջ է եղել հակասությունը։ Ամենայն հավանականությամբ, հակասությունները եղել են «Ժողովրդի ուժ»-ի նախաձեռնած օրինագծի շուրջ։