Խորհրդարանում ընթանում է Եվրահանձնաժողովի երկրորդ և չորրորդ հանձնարարականների վերաբերյալ հանդիպումը
Խորհրդարանում ընթանում է Եվրահանձնաժողովի երկրորդ և չորրորդ հանձնարարականների վերաբերյալ հանդիպումը

Խորհրդարանում ընթանում է Եվրահանձնաժողովի երկրորդ և չորրորդ հանձնարարականների վերաբերյալ հանդիպումը։ Քննարկման առարկան հակակոռուպցիոն գործակալության ստեղծումն ու ընտրական փոփոխություններն են։

Ընդդիմությունից հանդիպմանը մասնակցում են Քաղաքացիների, Գիրչիի , Հանուն Վրաստանի և Եվրոպական սոցիալիստների ներկայացուցիչներ։

Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում կստեղծեն հինգ աշխատանքային խումբ, որոնց վերաբերյալ հանձնաժողովը նիստ կանցկացնի օգոստոսի 4-ին։

Իրավական հարցերի հանձնաժողովում կձևավորվեն «ապաօլիգարխացում», «դատաիրավական բարեփոխումներ, Ընտրական օրենսգրքի վերանայում», «հակակոռուպցիոն միջոցառումներ» և «Հատուկ քննչական ծառայության և անձնական տվյալների պաշտպանության ծառայության հետագա
ինստիտուցիոնալ հզորացում» աշխատանքային խմբերը: