Խորհրդարանում ընթանում է ընտրական բարեփոխումների հետ կապված աշխատանքային խմբի հերթական նիստը
Խորհրդարանում ընթանում է ընտրական բարեփոխումների հետ կապված աշխատանքային խմբի հերթական նիստը

Խորհրդարանում քննարկվում են ընտրական բարեփոխումները: Աշխատանքային խումբն այսօր անցկացնում է չորրորդ նիստը՝ համաձայնեցնելու նոր օրենսդրական փոփոխությունները: «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» չի մասնակցում այսօրվա նիստին:

Որպես դրա պատճառ նրանք նշել են երկրում տիրող քաղաքական իրավիճակը և պահանջել հետաձգել նիստը:

Նիստին մասնակցում են Ժողովրդական պաշտպանի գրասենյակի և «Բազմազգ Վրաստանի» ներկայացուցիչները: Աշխատանքային խումբն արդեն պատրաստել է փոփոխությունների նախնական տարբերակը, որը ներառում է ընտրական վարչութ վերչության վերաձևավորում, ընտրատեղամասերի շառավիղի որոշում, քվեարկության ընթացակարգերի էլեկտրոնային համակարգին անցում և ՏԻՄ ընտրություններին ավելի համամասնական համակարգի ներդրում:

Աշխատանքային խումբը նախատեսում է փոփոխությունները նախաձեռնել մինչ մարտի 1-ը: