Խորհրդարանում ընթանում է ընդդիմության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում
Խորհրդարանում ընթանում է ընդդիմության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում

Օրենսդիր մարմնում ընթանում է խորհրդարանական ընդդիմության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում ։

Հանդիպմանը մասնակցում են Լելոյի և Ազգային շարժման ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ պատգամավոր Թամար Կորձաիան։

Օրակարգի առանցքայինը Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանին տրված 12 կետից բաղկացած հանձնարարականներն են և դրանց կատարումը։

Մինչ հանդիպումը ընդդիմության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ նախատեսվում է արտահերթ նստաշրջանի կոնկրետ օրակարգ պատրաստել։ Նրանց դիրքորոշումն այն է, որ պետք է անհապաղ արտահերթ նիստ հրավիրվի և օրինագծերը քննարկվեն։