Խորհրդարանում չեն բացառում, որ կրթության նախարարի պաշտոնում քննարկվի Մայա Միմինոշվիլիի թեկնածությունը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում հնարավոր է քննարկվի, քննությունների ազգային կենտրոնի նախկին ղեկավար, Մայա Միմինոշվիլիի թեկնածությունը:
Խորհրդարանում առկա տեղեկության համաձայն, նախարարի պաշտոնում քննարկվելիք թեկնածուների ցուցակում կա նաև Մայա Միիմիշիշվիլիի անունը:
Մայա Միմինոշվիլիի թեկնածության մասին լրատվություն չունի խորհրդարանի կրթության կոմիտեի անդամ, Թեմուր Ճկուասելին, սակայն պատգամավորը չի բացառում, որ նրա թեկնածությունը քննարկվի:
«Մայա Միմինոշվիլին փորձառու անձն է: Գուցե քննարկվի նրա թեկնածությունը, ես դա ողջունում եմ»,- ասել է Ճկուասելին:
Բացի այդ, այսօր Թեմուր Ճկուասելին չի բացառել, որ նախարարությունից տարանջատվի մշակույթի ուղղությունը, որտեղ քննարկվում է Բադրի Մաիսուրաձեի թեկնածությունը:
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին այսօր հրաժարական է տվել: