Խորհրդարանում այսօր և վաղը կանցկացվեն արտահերթ նիստեր
Խորհրդարանում այսօր և վաղը կանցկացվեն արտահերթ նիստեր

Այսօր և վաղը Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստեր կանցկացվեն:

Նիստերի շրջանակներում նախատեսվում է «Համաներման մասին» օրինագիծը քննարկել երկրորդ ընթերցմամբ, ինչպես նաև քննարկել փոփոխությունները «Հարկային օրենսգրքում», որը համավարակի պայմաններում արտոնությունների սահմանում է ենթադրում: Բացի այդ, հնարավոր է, պատգամավորները արտահերթ նիստին քննարկեն պատվիրակությունների համալրման հարցը:

Խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստին նախատեսվում է քննարկել «Հայրենասերների դաշինքի» երեք անդամի պատգամավորական մանդատը չեղարկելու հարցը: