Խորհրդարանում արդեն գրանցվել են սահմանադրական նոր փոփոխությունները
Խորհրդարանում արդեն գրանցվել են սահմանադրական նոր փոփոխությունները

Խորհրդարանում արդեն գրանցվել են սահմանադրական նոր փոփոխությունները: Փոփոխությունները նախաձեռնվելու են մարտի 29-ին կայանալիք բյուրոյի նիստում: Սահմանադրության նախագծի համաձայն, մի կողմից, ընտրական շեմն իջեցվում է հինգից երեք տոկոսի: Մյուս կողմից, խմբակցության համալրման կանոնը փոխվում է: Մասնավորապես, խմբակցություն ձևավորել կկարողանա յոթի փոխարեն չորս պատգամավոր:

Սահմանադրական նոր փոփոխությունները պատրաստվել են «Վրացական երազանքի» և «Քաղաքացիների» միջեւ ստորագրված հուշագրի շրջանակներում: Փոփոխությունների վերաբերյալ Շալվա Պապուաշվիլին և Լևան Իոսելիանին այսօր՝ ժամը 13:00-ին, մամուլի ասուլիս կունենան: