Խորհրդարանում ՝ վարչապետի, ժողովրդական պաշտպանի և գլխավոր դատախազի ամենամյա եզրահանգումը լսելու են աշնանային նստաշրջանին
Խորհրդարանում ՝ վարչապետի, ժողովրդական պաշտպանի և գլխավոր դատախազի ամենամյա եզրահանգումը լսելու են աշնանային նստաշրջանին

Վրաստանի խորհրդարանում ՝ վարչապետի, ժողովրդական պաշտպանի և գլխավոր դատախազի ամենամյա եզրահանգումը լսելու են աշնանային նստաշրջանին:

Օրենսդրական մարմնին երեք եզրահանգում ներկայացվել է գրավոր տեսքով դեռևս գարնանային նստաշրջանին, սակայն լիագումար նիստերի ձևաչափում դրանք չեն քննարկվել:

Օրակարգի համապատասխան, կառավարության ղեկավարը առաջին տարեկան եզրահանգումը պետք է ներկայացներ մինչև հունիսի վերջը, սակայն հունիսի 20-ի իրադարձությունների պատճառով, Մամուկա Բախտաձեի ելույթը հետաձգվել էր:

Նոր սահմանադրության պայմաններում, օրենսդրական մարմնին առաջին հերթին ներկայացվել էր գլխավոր դատախազի եզրահանգումը, սակայն նրան նույնպես չեն լսել, հավանաբար դա կապված է այն բանի հետ, որ գլխավոր դատախազ, Շալվա Թադումաձեն մասնակցում է գերագույն դատարանի դատավորների մրցույթում:

Ինչ վերաբերում է Նինո Լոմջարիայի կողմից պատրաստված 2018 թվականի եզրահանգմանը, ապա այն քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նիստին, սակայն այն նույնպես չեն քննարկել լիագումար նիստերի ձևաչափում:

Օրակարգի հմաձայն, աշնանային նստաշրջանը բացվելու է սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը և փակվելու է դեկտեմբերի վերջին ուրբաթ օրը: