Խորհրդարանն ունի երկու նոր փոխխոսնակ
Խորհրդարանն ունի երկու նոր փոխխոսնակ

Խորհրդարանն ունի երկու նոր փոխխոսնակ: Իրակլի Չիքովանին և Գիորգի Կախիանին դարձել են Վրաստանի խորհրդարանի փոխնախագահներ։

Խորհրդարանում քվեարկության ժամանակ երկուսի թեկնածությանն էլ աջակցել է 84 պատգամավոր, դեմ ոչ ոք չի եղել։

Ըստ այդմ, այս պահին խորհրդարանի նախագահի տեղակալներն են Գիա Վոլսկին, Իրակլի Չիքովանին, Գիորգի Կախիանին, Արչիլ Թալակվաձեն և Ավթանդիլ Էնուքիձեն։