Խորհրդարանը արտահերթ նստաշրջանում աջակցեց Վրաստանի նախագահի կողմից Ազգային բանկի խորհրդի անդամների պաշտոնում առաջադրված թեկնածուներին ՝ Նիկոլոզ Գագուային, Էկատերինե Միքաբաձեին և Էկատերինե Գալդավային:
Նիկոլոզ Գագուայի թեկնածությանը կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք:
Էկատերինե Միքաբաձեի թեկնածությանը աջակցեց 82 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք: Էկատերինե Գալդավայի օգտին քվեարկեց 82 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք:
Խորհրդարանը 7 տարի ժամկետով Ազգային բանկի խորհրդի անդամներ է ընտրել Նիկոլոզ Գագուային, Էկատերինե Միքաբաձեին և Էկատերինե Գալդավային: