Խորհրդարանն այսօր վստահություն կհայտնի կառավարության նոր կազմին
Խորհրդարանն այսօր վստահություն կհայտնի կառավարության նոր կազմին

Այսօր տեղի կունենա Վրաստանի խորհրդարանի արտահերթ նստաշրջանի լիագումար նիստը, որին պատգամավորները վստահություն կհայտնեն կառավարության նոր կազմին և կառավարության ծրագրին:

Գիորգի Գախարիայի գրասենյակում կլինի միայն մեկ նոր նախարար. Գոչա Լորթքիփանիձեն կստանձնի արդարադատության նախարարի պաշտոնը: Մյուս գերատեսչությունների ղեկավարներին օրենսդիր մարմնի հաստատմանը կներկայացնեն անփոփոխ:

Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ կառավարությունը ենթարկվի կառուցվածքային փոփոխության, և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից կառանձնացվի մշակույթի ուղղությունը:

Ինչ վերաբերում է «Եվրոպական պետության կառուցում» կառավարության ծրագրին, դրա հիմնական մասը նվիրված է համաճարակի դեմ պայքարին:

Վստահություն ձեռք բերելու համար կառավարությանը անհրաժեշտ է 76 պատգամավորի աջակցություն: