Խորհրդարանն արդարադատության բարեփոխումների շրջանակներում պատրաստված օրենքների նախագծեր է ուղարկել Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ
Խորհրդարանն արդարադատության բարեփոխումների շրջանակներում պատրաստված օրենքների նախագծեր է ուղարկել Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ

Վրաստանի խորհրդարանը արդարադատության բարեփոխումների շրջանակներում պատրաստված օրենքների նախագծեր է ուղարկել Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ՝ համատեղ իրավական եզրակացության համար։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի խորհրդարանը։

Վրաստանի խորհրդարանի զեկույցի համաձայն, միասնական իրավական եզրակացության են ներկայացվել հետևյալ օրենքների փոփոխությունները. «Ընդհանուր դատարանների մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Ընդհանուր վարչական օրենսգրքի մասին, «Հանրային հիմնարկում շահերի բախման և կոռուպցիայի մասին», Վրաստանի խորհրդարանի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին: