Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քվեարկելու է պետական տեսուչի ծառայության ստեղծման մասին օրենսդրական փաթեթի համար
Վրաստանի խորհրդարանը այսօրվա լիագումար նիստին առաջին ընթերցմամբ քվեարկելու է պետական տեսուչի ինստիտուտի հետ կապված պատրաստված օրենսդրական փաթեթի համար:
Օրենսդրական փաթեթը երեկ ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Ալեքսանդրե Բարամիձեն, սակայն այն պատճառով, որ քվորում չի եղել, քվեարկությունը հետաձգվել է:
Փոփոխությունների համաձայն, իրավապահների կողմից արված հնարավոր ոչ հարիր վերաբերմունքի դեպքերը հետաքննելու համար ստեղծվում է անկախ քննչական մեխանիզմ:
Մասնավորապես, նախագծի համաձայն, պետական տեսուչը հետաքննելու է կտտանքների և ոչ հարիր վերաբերմունքի այն հնարավոր դեպքերը, որոնք կգործեն իրավապահ գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև վերահսկելու է անձնական տվյալների մշակման օրինականությունը:
Պետական տեսուչը պարտական է լինելու Վրաստանի խորհրդարանի առջև:
Նա օրենսդրական մարմնին է ներկայացնելու մեկամյա աշխատանքի հաշվետվությունը: