Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Պետական տեսուչի մասին օրենքի նախագծին
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Պետական տեսուչի մասին օրենքի նախագծին։ Փոփոխություններին կողմ է քվեարկել 82 պատգամավոր, դեմ է եղել 13 պատգամավոր:
Այսօրվա արտահերթ նիստում շուրջ չորս ժամ քննարկել են փոփոխությունների շուրջ։
Օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցումը կշարունակվի այսօր՝ իրավական հարցերի հանձնաժողովի նիստում։ Խոսքը կառավարման թիմի պատրաստած փոփոխությունների մասին է, որով նախատեսվում է վերացնել պետական տեսուչի պաշտոնը և պետական տեսուչի գրասենյակը, որոնց փոխարինելու են գալու երկու նոր ծառայություններ՝ Հատուկ քննչական ծառայություն և Անձնական տվյալների պաշտպանության ծառայություն։
Նախագծով, մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությանը վերապահվում է ծառայողական հանցագործությունների հետաքննության գործառույթը, իսկ Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը՝ անձնական տվյալների մշակման օրինականությունը և վերահսկելու բոլոր գաղտնի քննչական գործողությունները և էլեկտրոնային հաղորդակցության նույնականացման գործողությունները:
Խորհրդարանը փոփոխությունները կքննարկի արագացված կարգով, իսկ օրինագծի երկրորդ և երրորդ ընթերցումները նախատեսված են վաղը կայանալիք արտահերթ նիստում։