Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց փոփոխությունները, որոնք նախատեսում են շների զբոսանքի կանոնների խախտման համար տուգանքների ավելացում
Խորհրդարանը 80 ձայնով առաջին ընթերցմամբ աջակցել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխությունը։
Փոփոխությունը նախատեսում է վարչական պատասխանատվության խստացում այն սեփականատերերի համար, ովքեր կխախտեն շանը բաց տարածքներում, այդ թվում՝ բուլվարում, այգում և պուրակում զբոսնելու դուրս բերելու կանոնները։ Տիրոջ կողմից բաց տարածքներ, այդ թվում՝ բուլվար, այգի կամ պուրակ առանց վզկապի կամ դնչկալի շանը դուրս բերելը 20 լարիի փոխարեն կսահմանվի 150 լարիով։ Տարվա ընթացքում բազմիցս կատարված նույն արարքը կհանգեցնի 300 լարիո տուգանքի՝ 50 լարիի փոխարեն։
Օրենքի նախագիծը վերաբերում է նաև ինքնակառավարվող քաղաքի վարչական սահմաններում վերահսկվող կամ առանց հսկողության տակ գտնվող մանր և/կամ խոշոր անասունների առկայությանը, բացառությամբ անասունի սեփականատիրոջը պատկանող և/կամ օգտագործվող գյուղատնտեսական հողամասի։ Նշված գործողությունը կհանգեցնի անասունների սեփականատիրոջ տուգանքի՝ 50 լարիի չափով: