Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունը

Վրաստանի խորհրդարանը 79 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել է «Հեռարձակման մասին Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Դեմ է քվեարկել չորս պատգամավոր։

Ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Դավիթ Սոնղուլաշվիլին խոսել է օրենքի նախագծի հիմնական էության և դրա սկզբունքների մասին։ Նրա խոսքով, օրինագիծը նպատակ ունի բարելավել հեռարձակման մասին Վրաստանի օրենքը, կանխել ատելության խոսքի տարածումը, ահաբեկչության կոչերը, ատելության խոսք պարունակող հաղորդումներն ու գովազդները և ստեղծել արդյունավետ մեխանիզմ։

«2022 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը նամակ է ուղարկել, որում նշվում է, թե ինչ առումներով պետք է փոփոխվի օրենսդրությունը, որպեսզի Վրաստանը շարունակի մասնակցել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մեդիա հատվածին։ Նման պարտավորություն է բխում Եվրահանձնաժողովի կողմից սահմանված 12 հանձնարարականներից, որոնց կատարումը կախված է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելուց»,- ասել է Դավիթ Սոնղուլաշվիլին։

Նրա խոսքով, նշված փոփոխությունն ընդունելով, կկատարվի Եվրահանձնաժողովի 12 կետից բաղկացած հանձնարարականների 7-րդ կետը։

Խորհրդարանում արագացված կարգով քննարկվում են «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունները։