Խորհրդարանին Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի պաշտոնում ներկայացվել է Դավիթ Նարմանիայի թեկնածությունը
Վրաստանի խորհրդարանին էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ներկայացվել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ Դավիթ Նարմանիայի թեկնածությունը: Առաջադրելը պատկանում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն:
Ինչպես Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովում Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են, որ երեկ Դավիթ Նարմանիան հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն և զրուցել ապագա ծրագրերի մասին:
Դավիթ Նարմանիայի թեկնածությունն առաջադրվելու է այսօրվա բյուրոյի նիստին: Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի նախագահի ընտրության համար անհրաժեշտ է 76 պատգամավորի աջակցություն: