Խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի լիազորությունները ընդլայնվել են
Խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի լիազորությունները ընդլայնվել են։
Վճիռը կայացվել է խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում։
Պատգամավորները քվեարկել են որոշման նախագծի օգտին, համաձայն որի՝ խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման առարկա կդառնա «2003-2012 թվականներին գործող ռեժիմի, այդ ռեժիմի քաղաքական պաշտոնյաների և քաղաքական կուսակցություններում գործող կամ նախկին պաշտոնյաների գործունեությունը՝ սկսած 2003 թվականից մինչ օրս»։