Խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի կողմից Խորավայի փողոցում ընթանում է հարցաքննում
Խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի կողմից Խորավայի փողոցում ընթանում է հարցաքննում

Խորավայի խողոցում ընթանում է այն անձի քննումը, ով դեկտեմբերի 1-ին գտնվում էր դեպքի վայրում։

Վկան՝ Նիկոլոզ Իորդանիշվիլին այժմ դեպքի վայր է ժամանել այն ավտոմեքենայով, որով դեկտեմբերի 1-ին գտնվում էր Խորավայի փողոցում։

Ինչպես հանձնաժողովի նախագահ Սերգի Կապանաձեն է հայտարարել, նրանց նպատակն է հանդիպել առավելագույն թվով մարդկանց, ովքեր եղել են դեպքի վայրում:

«Ինչ որ լսում ենք, շատ դժվար է գնահատել, դեռ բեկումնային տեղեկատվություն է գալիս: Յուրաքանչյուրը պատմում է այն ինչտեսել է։ Մի մասը ասում է, որ շատ բան չի տեսել։ Բայց աշխատող խմբի նպատակը հենց այն է, որ հնարավորինս շատ մարդու հանդիպենք, ովքեր գտնվել են դեպքի վայրում։ Մենք այժմ այս գործընթացում ենք, հնարավորինս շատ տեղեկություններ ենք հավաքում: Այնուհետև կվերլուծենք ու կհամեմատենք նախորդ ցուցմունքների հետ։ Այս ամենից հետո կկարողանանք ամապատասխան եզրակացություն անել» հայտարարել է Սերգի Կապանաձեն։

Նիկոլոզ Իորդանիթվիլին դեկտեմբերի 1-ին, Խորավա փողոցում, դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա էր գտնվում։

Հանձնաժողովի անդամները քննչական փորձեր են իրականացնում, թե ինչ վիճակում է եղել այս վկան, կարողացել է արդյոք տեսնել ինչ է կատարվել Խորավայի փողոցում: