Խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի անդամները կհարցաքննեն գլխավոր վկաներից մեկին՝ Մ․Կ-ին 
Խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի անդամները կհարցաքննեն գլխավոր վկաներից մեկին՝ Մ․Կ-ին 

Առաջին ալիքի տեղեկությամբ, Խորավայի փողոցում երկու դեռահասի սպանության գործի համար ստեղծված խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի անդամներն այսօր գործի գլխավոր վկաներից մեկին՝ Մ․Կ-ին կհարցաքննեն։

Հանձնաժողովի անդամներն այս տեղեկությունը նախօրոք ոչ հաստատում են, ոչ էլ բացառում։

Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով Մ․Կ․ պատասխանատվության է ենթարկվել հանցանքը թաքցնելու համար։

Ժամանակավոր քննչական հանձնաժողովի նախագահ Սերգի Կապանաձեն նախաձեռնել է միջանկյալ խորհրդատվություն Մ․Կ-ի հանդեպ։ Այս խորհրդատվության համաձայն, հանձնաժողովի նախագահը գլխավոր դատախազին դիմեց, որ սկսվի քրեաիրավական հետապնդում Մ․Կ-ի համդեպ՝ անչափահաս Դավիթ Սարալիձեի խմբային միտումնավոր սպանության գործին մասնակցելու փաստով։

Մ․Կ-ն այժմ ափահաս է։ Նա 18 տարեկան է, սակայն անցած տարի դեկտեմբերի մեկին Խորավայի փողոցում տեղի ունեցածի ժամանակ նա 17 տարեկան էր։

Մ․Կ-ից բացի, հանձնաժողովի անդամները այն անչափահաս վկաներին էլ կհարցաքննեն, որոնք անցած տարվա դեկտեմբերի մեկին Խորավայի փողոցում էին գտնվում։

Ընդանուր առմամբ, պլանավորված է 4 անձի հարցաքննում։ Նրանցից երկուսին արդեն հարցաքննել է հանձնաժողովը, սակայն այսօր պատգամավորները վկաներին կոնկրետ հարցեր կտան։