Խորհրդարանի ժամանակավոր հետաքնչական հանձնաժողովը կլսի Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության անչափահաս վկաներին
Խորհրդարանի ժամանակավոր հետաքնչական հանձնաժողովը կլսի Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության անչափահաս վկաներին

Թբիլիսիում Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանությունն ուսումնասիրող Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր հետաքնչական հանձնաժողովի անդամները շարունակում են հետաքննությունը։ Հուլիսի 26-28 հանձնածողովի անդամները շարունակում են անչափահասների հարցումը։

Երեկվա 13-րդ նիստին շարունակվեց գլխավոր դատախազության ներկայացուցիչների լսումները։ Հանձնաժողովը լսեց Վրաստանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Մամուկա Վասաձեին, Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գիորգի Գաբիտաշվիլիին, Թբիլիսիի դատախազ Մալխազ Կապանաձեին և Թբիլիսիի դատախազի տեղակալ Կոնստանտինե Սիռաձեին։

Իսկ ավելի ուշ, հանձնաժողովի անդամները փակ ռեժիմում լսեցին 2 անչափահասի բացատրությունները։

Հետաքնչական հանձնաժողովի նախագահ Սերգի Կապանաձեի տեղեկությամբ, հանձնաժողովի հերթական նիստը կկայանա օգոստոսի 3-ին, որին կհրավիրեն նախկին գլխավոր դատախազ Իռակլի Շոթաձեին, ՆԳՆ նախարար Գիորգի Գախարիաին և արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին։