Խորհրդարանի սփյուռքի հանձնաժողովի շրջանակներում ստեղծվում է ազգային փոքրամասնությունների գիտա-խորհրդատվական խորհուրդ
Խորհրդարանի սփյուռքի հանձնաժողովի շրջանակներում ստեղծվում է ազգային փոքրամասնությունների գիտա-խորհրդատվական խորհուրդ

Խորհրդարանի սփյուռքի հանձնաժողովի շրջանակներում ստեղծվել է, ազգային փոքրամասնությունների գիտա-​​խորհրդատվական խորհուրդ: Խորհուրդը միավորելու է Վրաստանում բնակվող 16 համայնքների, և նրա հիմնական նպատակն է լինելու նպաստել երկկողմ, արդյունավետ ինտեգրման գործընթացին և աշխատել Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ:

Խորհուրդը ակտիվ աշխատանք կտանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ երիտասարդների զբաղվածության և մշակութային ուղղություններում:

Պատգամավոր Ռիմա Բերաձեի խոսքով, ազգային փոքրամասնությունները կազմում են Վրաստանի բնակչության զգալի մասը:

«Նրանց մեծ մասը մեր երկրի քաղաքացիներ են և երկար տարիներ իրենց ներդրումն են ունենում մեր երկրի զարգացման գործում: Վստահ եմ, որ խորհրդի աշխատանքը շատ հաջող կլինի և այն կարևոր դեր կխաղա ազգային փոքրամասնությունների խորհրդարանական գործունեությանը ներգրավելու և երկկողմ ինտեգրման ուղղությամբ», – հայտարարել է Բերաձեն:

Խորհրդարանի սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովը միաձայն աջակցեց այսօր խորհրդի ստեղծմանը: Հանձնաժողովն այսօր հաստատեց նաև խորհրդատվական խորհրդի կանոնադրությունը և գործողությունների եռամսյա ծրագիրը: