Խորհրդարանի շենքում մինչև ժամը 14։00-ն գործելու է անվտանգության կարմիր, իսկ հետո՝ դեղին մակարդակ
Խորհրդարանի շենքում մինչև ժամը 14։00-ն գործելու է անվտանգության կարմիր, իսկ հետո՝ դեղին մակարդակ

Խորհրդարանի շենքում մինչև ժամը 14:00-ն գործելու է անվտանգության կարմիր, իսկ հետո դեղին մակարդակը։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի խորհրդարանը։

«Մայիսի 1-ին Վրաստանի խորհրդարանի պալատի վրա բողոքի ակցիայի մասնակիցների կողմից իրականացված հարձակման հետևանքով տուժել են օրենսդիր մարմնի շենքը և ենթակառուցվածքները, հետևաբար, այսօր՝ մայիսի 2-ին, նախատեսված միջոցառումները (բյուրո և լիագումար նիստեր) չեն անցկացվի խորհրդարանի պալատում։

Վրաստանի խորհրդարանի պալատում, համապատասխան կառույցների հետ միասին, այս պահին ընթանում են մաքրման ու վերականգնման աշխատանքներ։

Կարմիր մակարդակի ժամանակ Վրաստանի խորհրդարանում ոչ ոքի չի թույլատրվի մտնել, բացառությամբ այն անձանց, որոնց սահմանում է խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը՝ սպառնալիքի առանձնահատկություններին և դրանից խուսափելու անհրաժեշտությանը։

Կարմիր մակարդակը մայիսի 2-ին ժամը 14:00-ից հետո կչեղարկվի, իսկ դեղին մակարդակը կակտիվանա, այդ ժամանակ այցելուների մուտքը խորհրդարանի պալատ կսահմանափակվի։ Շենքում թույլ կտան միայն Վրաստանի խորհրդարանի աշխատակիցներին։

Նշված միջոցառման նպատակը Վրաստանի խորհրդարանի պալատում անվտանգ և աշխատանքային միջավայրի ապահովումն է։

Անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում Վրաստանի խորհրդարանի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 4-ի N1/259/23 հրամանի համաձայն՝ «Վրաստանի խորհրդարանի պալատում անվտանգության պահպանման կանոնները հաստատելու մասին»,- ասված է խորհրդարանի տարածած տեղեկատվության մեջ։