Խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցին տուժածների միջև Վրաստանի առաջին ալիքի հինգ աշխատակից է
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցին տուժածների միջև Վրաստանի առաջին ալիքի հինգ աշխատակից է: Տաս ժամ անդադար ռեժիմով իրադարձությունները լուսաբանելու ժամանակ «մոամբեի» լրագրող Լիկա Ալելիշվիլիին ոտքի տարածքում դիպել է ռետինե փամփուշտ, որից հետո նրան անհրաժեշտ է եղել վիրահատել: Բժիշկների հայտարարությամբ նրա վիճակը կայուն է: Տուժել են նաև օպերատորներ՝ Կախա Ջոնջուան, Գիորգի Պաճիկաշվիլին և Սանդրո Բերաձեն, ինչպես նաև Մոամբեի լրագրող Նիկա Մուխիգուլաշվիլին:
Ոստիկանությունը վնասել է նաև մոամբեի տեսախցիկը: