Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարների և ոստիկանության միջև տեղի է ունեցել մի փոքր բախում
Խորհրդարանի շենքի մոտ, Ճիճինաձեի փողոցում հավաքված ցուցարարների և ոստիկանության միջև տեղի է ունեցել մի փոքր բախում:
Ցույցի մասնակիցները խորհրդարանի տարածք մուտք գործող անձանց հասցեին վանկարկում են և փորձում նրանց մոտենալ:
Ոստիկանությունը հավաքվածներին կոչ է անում լքել ավտոմեքենաների ճանապարհի երթևեկելի մասից:
Խորհրդարանի շենքի մոտ, Ճիճինաձեի փողոցում անցկացվում է բողոքի ցույց: Ցուցարարները բոյկոտում են խորհրդարանի առաջին նիստը: Նրանց խոսքով, 10-րդ գումարման խորհրդարանը վստահություն չունի: Նրանց փոխանցմամբ, ընտրությունները կեղծվել են:
Տեղում անվտանգության նպատակով մոբիլիզացված են իրավապահներ:
Տասներորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը կանցկացվի այսօր: Ընդդիմությունը մինչ այժմ բոյկոտի ռեժիմում է: