Խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած մեջադեպի գործով հարցաքննել են հինգ անձի
Ռուսթավելու պողոտայում, խորհրդարանի շենքի դիմաց ակցիայի ժամանակ տեղի ունեցած մեջադեպի գործով Հին Թբիլիսիի վարչությունում հարցաքննել են վկաներին: Տեղի ունեցածի առնչությամբ հարցաքննել են հինգ անձի, այդ թվում Վրաստանի Առաջին ալիքի լրագրողին: Վկաների թվում է նաև մեկ անչափահաս, որին հավանաբար հարցաքննելու են այսօր:
Ինչպես պատմում են վկաները, խորհրդարանի դիմաց ակցիայի ավարտին երկու անձ պահանջել է մուտք գործել այն տարածք, որտեղ տեղակայված էր սարքավորումը, դրանից հետո նրանք սկսել են բառացի և ֆիզիկապես վիրավորել ցույցի կազմակերպիչններին:
Տեղի ունեցածի առնչությամբ ներքին գործերի նախարարությունում հետաքննություն է ընթանում խմբային բռնության հոդվածով: