Խորհրդարանի շենքի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ձերբակալել են Գուրամ Փալավանդիշվիլուն
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի դիմաց ձերբակալել են Գուրամ Փալավանդիշվիլուն, ով ԼԳԲՏ ակցիայի մասնակիցների վրա նետել է ձվեր:
Ակցիայի մասնակիցները խորհրդարանի շենքի դիմաց անցկացնում են բողոքի ցույց և պահանջում խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Սոփո Կիլաձեի հրաժարականը:
Նրա խոսքով, Կիլաձեն չի կատարում ստանձնած պարտականությունները և չի կարողանում պաշտպանել ԼԳԲՏ համայնքի իրավունքները:
Նրանց հայտարարությամբ, Սոփո Կիլաձեն նշել է, որ մայիսի 17-ին կոմիտեն ԼԳԲՏ համայնքին աջակցող հանրահավքի անցկացում չի նախատեսում: