Խորհրդարանի նստաշրջանն այսօր կարող է անցկացվել Շառլ Միշելի և փաստաթուղթը ստորագրող կողմերի մասնակցությամբ
Խորհրդարանի նստաշրջանն այսօր կարող է անցկացվել Շառլ Միշելի և փաստաթուղթը ստորագրող կողմերի մասնակցությամբ

Այսօր, հնարավոր է անցկացվի խորհրդարանի նիստ, որին կմասնակցեն Շառլ Միշելը և փաստաթուղթը ստորագրած բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները:

Տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այսօր կժամանի Վրաստան:

Շառլ Միշելը նախ կհանդիպի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ և նրա հետ առանձնազրույց կունենա:

Նախատեսվում են Վրաստանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի համատեղ հայտարարությունները մամուլի համար:

Եվրոպական խորհրդի նախագահն այսօր կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Բացի այդ, Շառլ Միշելը կհանդիպի Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Օրվա ավարտին Սալոմե Զուրաբիշվիլիի անունից ճաշ կկազմակերպվի՝ ի պատիվ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի:

Երեկ Օրբելիանիների պալատում ստորագրվեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կողմերին ներկայացրած «Վրաստանի ապագա ուղին» փաստաթուղթը: