Խորհրդարանի նախագահն ու պատգամավորները ՊԲ 1-ին հետևակային բրիգադում էին
Խորհրդարանի նախագահն ու պատգամավորները ՊԲ 1-ին հետևակային բրիգադում էին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամներն այցելել են Գորիում գտնվող պաշտպանության ուժերի Արևելյան հրամանատարության 1-ին հետևակային բրիգադ։

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին հյուրընկալել են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին և Պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին։ Պատգամավորները ծանոթացել են 1-ին հետևակային բրիգադի 11-րդ և 14-րդ գումարտակների տարածքում ընթացող ենթակառուցվածքային աշխատանքներին և զինծառայողների կենցաղային պայմաններին։

Խորհրդարանականներն այցելել են վերանորոգված զորանոցներ, դասասենյակներ, բուժհաստատություն և ժամանակակից մարզագույքով հագեցած մարզադահլիճ։ Ավելի ուշ հյուրերը ճաշել են զինվորականների հետ։ Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամները սերտորեն համագործակցում են պաշտպանության նախարարության հետ։

Խորհրդարանական վերահսկողության շրջանակներում պատգամավորները պարբերաբար տեղեկացվում են գործակալության գործունեության մասին և այցելում ռազմաբազաներ ողջ Վրաստանի տարածքում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։