Խորհրդարանի նախագահը ստորագրել է «Հանրային հեռարձակողի» օրենսդրական փոփոխությունները
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ստորագրել է «Հանրային հեռարձակողի» օրենսդրական փոփոխությունները:
Ինչպես խորհրդարանից տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, օրենքը, որը երեկ ստորագրել է խորհրդարանի նախագահը, մոտ ժամանակում կհրապարակվի օրենսդրական լրաբերում և այնուհետև կմտնի ուժի մեջ:
Վրաստանի խորհրդարանը «Հանրային հեռարձակողի մասին» օրենսդրական փոփոխությունների նախագահի վետոն հաղթահարել է ընթացիկ տարվա փետրվարի 21-ին, 83 կողմ ձայնով: Փետրվարի 28-ին, նախագահի խորհրդարանական քարտուղար Անա Նացվլիշվիլին հայտարարել էր, որ Գիորգի Մարգվելաշվիլին չի ստորագրել վետոն հաղթահարած օրենքը:
Ըստ կանոնակարգի, եթե նախագահը սահմանված ժամկետում չհրապարակի օրենքը, ապա այն ստորագրում և հինգ օրում օրենսդրական լրաբերում հրապարակում է խորհրդարանի նախագահը:
Օրենսդրական փոփոխություններով ճշտվում է, որ Հանրային հեռարձակողը արտադրանքի և ոչ եթերի 25 տոկոսից ոչ պակասը տրամադրում է անկախ մասնավոր իրավական անձանց կողմից պատրաստված ծրագրերին: