Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի նոր ղեկավար Ալեքսանդր Վինիկովի հետ։
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ալեքսանդր Վինիկովին նոր պաշտոն ստանալու կապակցությամբ և նշել, որ նրա անձնական ջանքերն ու աջակցությունը հատկապես կարևոր կլինեն Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին։
«Խորհրդարանի նախագահը երախտագիտություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրի պաշտպանունակության բարելավման գործում ՆԱՏՕ-ի ուժեղ աջակցության համար։ Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները։
Շալվա Պապուաշվիլին ընդգծել է Վրաստանի զգալի առաջընթացը ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին և վերանայել Վրաստանի ներդրումը ընդհանուր եվրատլանտյան տարածքի անվտանգության ապահովման գործում։ Հանդիպմանը Ալեքսանդր Վինիկովը ևս մեկ անգամ նշել է , որ ՆԱՏՕ-ն աջակցում է բարեփոխումներ իրականացնելու Վրաստանի նպատակներին և այդ հարցում առաջընթաց է ակնկալում։ Խորհրդարանի նախագահը դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ուշադրություն հրավիրել անվտանգության առումով ողջ տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին և նշել, որ այժմ հատկապես կարևոր է Վրաստանի և Ուկրաինայի ինտեգրումը ՆԱՏՕ-ին։ Ալեքսանդր Վինիկովը պատրաստակամություն է հայտնել ակտիվ և արդյունավետ համագործակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։