Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հանդիպել է արդարադատության նախարարին
Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հանդիպել է արդարադատության նախարարին

Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հանդիպել է արդարադատության նախարարին:

Նրա խոսքով, Ռատի Բրեգաձեի հետ հանդիպմանը քննարկվել է օրենսդրական բարեփոխումները:

«Ես աշխատանքային հանդիպում եմ ունեցել Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ: Մենք քննարկեցինք օրենսդրական բարեփոխումները, որոնք ընդգրկված են խորհրդարանի օրակարգում: Նախարարը կիսվեց նաև իր տեսլականով, և մենք խոսեցինք գերակա ուղղությունների մասին:

Արդարադատության նախարարությունը տարիների ընթացքում օրինակելի է եղել զարգացման, բարեփոխումների և քաղաքացիներին ուղղված ծառայությունների տեսանկյունից, և ես հավատում եմ, որ ապագայում, Ռատի Բրեգաձեի ղեկավարությամբ, դա կլինի հանրային ծառայության համար եվրոպական ստանդարտների օրինակ»,- հայտարարել է Թալակվաձեն: