Խորհրդարանի մուտքի մոտ իրավապահները ձերբակալել են ցույցի մի քանի մասնակցի
Իրավապահները Չիտաձեի փողոցի կողմից խորհրդարանի մուտքի մոտ ձերբակալել են մի քանի ցուցարարների:
Ցուցարարները թույլ չեն տալիս տեղաշարժվել պարեկային ոստիկանության մեքենաներին:
Ինչպես նշել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Էլենե Խոշտարիան, այսօր իրավապահները հատուկ գործողություն են իրականացնում ցուցարարների դեմ:
«Նրանք հատուկ գործողություն են իրականացնում, որ ստրուկներին հասցնեն խորհրդարան: Նրանք չեն կարող մեզ կանգնեցնել, նույնիսկ եթե ձերբակալեն բոլորին: Նրանք ստիպված կլինեն ստրուկներին բերել խորհրդարան միայն բանակի օգնությամբ, սակայն մենք կգտնենք անցքեր, ոչ էլ ձերբակալությունից ենք վախենում և ոչ էլ որևէ բանից»,-հայտարարել է Էլենե Խոշտարիան:
Նրա խոսքով, ձերբակալված է երեք ցուցարար: