Այս պահին խորհրդարանի մշակույթի հանձնաժողովն անց է կացնում է իր առաջին նիստը: Մշակույթի հանձնաժողովի նախագահ, Էլիսո Բոլքվաձեի հայտարարությամբ, մշակույթի նախարարության և համապատասխան հանձնաժողովի ստեղծումը նշանակում է, որ առաջիկա տարիներին շատ կարևոր է մշակութային քաղաքականություն վարելը, և այս ոլորտին հատուկ ուշադրություն է դարձվելու:
Հանձնաժողովի նիստում հաստատել են նաև հանձնաժողովի կանոնադրությունը: Բացի այդ, առաջին տեղակալ ընտրվեց նաև Իրակլի Մեզուրնիշվիլին, իսկ «Վրացական երազանք» խմբակցության քվոտայով տեղակալ կլինի Քեթևան Դումբաձեն: