Խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքում վարչական իրավախախտումների համար երկու անձ է ձերբակալվել
Խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքում վարչական իրավախախտումների համար երկու անձ է ձերբակալվել

Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ երկու մարդ է ձերբակալվել:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից, նրանք ձերբակալված են վարչական իրավախախտման համար՝ 166-րդ հոդվածով։

Խորհրդարանի մոտ մի խումբ քաղաքացիներ ակցիա են անցկացնում: Նրանք բողոքում են «Հավաքների և ցույցերի մասին» օրենքի դեմ։

Նրանց խոսքով՝ «Վրացական երազանքը» նշված օրինագծով փորձում է վախեցնել քաղաքացիական հասարակությանը։

Խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ կքննարկի «Հավաքների եւ ցույցերի մասին» օրենքի նախագիծը։