Խորհրդարանի մոտ շարունակվող բողոքի ակցիան ցրելու համար իրավապահները սկսել են կիրառել ջրցան մեքենաներ

22:14, 02.12.2024

Խորհրդարանի դիմաց ցուցարարների դեմ իրավապահները ջրցան մեքենաներ են օգտագործում։ Քաղաքացիներին նախապես զգուշացվել է, որ օգտագործելու են համապատասխան տեխնիկան։

Ցուցարարները կիրառում են պիրոտեխնիկա, տարբեր առարկաներ կրակում հատուկ ջոկատայինների դեմ։

Այս պահին Ճիճինաձեի փողոցում կանգնած է ջրցան մեքենա և ոստիկանները քաղաքացիներին կոչ են անում ցրվել։

Բացի այդ, մի քանի րոպե առաջ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «Ռուսթավելիի պողոտայում ակցիան դուրս է եկել խաղաղ հավաքի շրջանակներից, ինչի պատճառով ՆԳՆ-ն հատուկ միջոցներ է կիրառելու. օրենքով նախատեսված ակցիայի բռնի խմբի անդամների նկատմամբ՝ խորհրդարանի հարակից տարածքն ազատելու նպատակով»։

Նմանատիպ