Խորհրդարանի մոտ իրավապահների և ցույցի մասնակիցների միջև տեղի է ունեցել լեզվակռիվ
Խորհրդարանի հարակից տարածքում, իրավապահների ու ցուցարարների միջև տեղի է ունեցել բանավոր առճակատում: Ցուցարարները ցանկանում էին տարածք բերել այսպես կոչված լինոլեումը, որը պարեկային ոստիկանությունը թույլ չտվեց: Փոքր առճակատումից հետո ցուցարարներին հաջողվեց տարածք մտցնել լինոլեումը:
Ցուցարարների հայտարարությամբ, լինոլիումը նրանց համար անհրաժեշտ էր վրաններում տեղադրելու համար:
Այս պահին Վրաստանի խորհրդարանի դիմաց բացված է 14 վրան: Ակտիվիստների խոսքով, օրենսդիր մարմնի մոտ վրանների քանակը կավելանա և նրանք չեն բացառում, որ անհրաժեշտության դեպքում վրաններ տեղադրվեն Ռուսթավելիի պողոտայում, ճանապարհին:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են անց կացնել արտահերթ ընտրություններ և ազատել այսպես կոչված քաղբանտարկյալներին: Ինչպես ասում են ցուցարարները, հանրահավաքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն բավարարվի նրանց պահանջները: