Խորհրդարանի մոտ իրավապահները ձերբակալել են մի քանի մարդու
Խորհրդարանի մոտ իրավապահները ձերբակալել են մի քանի մարդու

Խորհրդարանի մոտ ընթացող ցույցին իրավապահները ձերբակալել են մի քանի մարդու,- այս մասին հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը:

Այս պահի դրությամբ ձերբակալվել է մոտ 10 մարդ:

Ներքին գործերի նախարարությունը ցույցի կազմակերպիչներին խորհրդարանի տարածքը ազատելու համար տվել էր 30 րոպե, որի լրանալուց հետո սկսել է ազատել տարածքը ցուցարարներից:

Բացի այդ, Թբիլիսիի մունիցիպալ տեսչության ղեկավար, Լևան Ջղարկավան հանրահավաքի մասնակիցներին ծանոթացրել է Թբիլիսիի քաղաքապետարանի նախազգուշացնող հայտարարության հետ:

Ցույցը ցրելու համար ոստիկաններն օգտագործում են ջրցան մեքենաներ: