Խորհրդարանի մոտ հավաքվածները հայտարարում են, որ իրենք ժամը 21:00-ից կխախտեն տեղաշարժի արգելքը
Խորհրդարանի մոտ հավաքվել են քաղաքացիական ակտիվիստները և քաղաքական գործիչների մի մասը: Ինչպես ասում են ցուցարարները, նրանք այսօր, ժամը 21:00-ից հետո խախտում են տեղաշարժի արգելքը:
Նրանց խոսքով, կանոնակարգերը ոչնչացնում են բիզնեսը և անհրաժեշտ է դրանք ժամանակին չեղարկել:
«Շատ մարդ կլինի, թե ինչ, չգիտեմ, սակայն փաստ է, որ պարետային ժամը մի քանի տասնյակ կամ հարյուրավոր մարդ միաժամանակ կխախտի: Որևէ օրենք չի խախտվի, խոստանում ենք, բացառությամբ այն անմիտ կանոնակարգի, որն ուղղակիորեն ավերում, սպանում է բիզնեսը և իշխանությունը մարդկանց մատնում է սովի»,- հայտարարել է Գիգա Մաքարաշվիլին:
Խորհրդարանի մոտ մոբիլիզացված են իրավապահները: