Խորհրդարանի մոտ ընթացող ցույցին տեղի է ունեցել բախում, ձերբակալվել է երկու անձ
Խորհրդարանի մոտ ընթացող ցույցին, որը «Եվրոպական Վրաստանի» անդամ Էլենե Խոշտարիան և «Ազգային շարժման» անդամ Խատիա Դեկանոիձեն անցկացնում են համատեղ, տեղի է ունեցել բախում:
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, բախման ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի:
Մինչ այդ, ցուցարարները եղել են արտաքին գործերի նախարարության մոտ, բողոքել Աբաշիձե-Կարասին առցանց ձևաչափում հանդիպման մասին և նախարարության մուտքերի մոտ նկարել Խորհրդային միության խորհրդանիշները:
Նմանատիպ նկարներ նրանք փորձել են անել նաև խորհրդարանի մոտ, որի պատճառով ցուցարարների և իրավապահների միջև տեղի է ունեցել բախում և ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունում, հետաքննություն է ընթանում վարչական օրենսգրքի 173-րդ՝ ոստիկանության օրինական պահանջին հակառակվելու հոդվածով: