Ընդդիմության երիտասարդական թեւի ներկայացուցիչները փորձեցին գրառումներ կատարել խորհրդարանի ետնամուտքի մոտակայքում գտնվող «ժամանակավոր պատին», ինչը թույլ չտվեցին պարեկային ոստիկանության աշխատակիցները:
Բողոքի ակցիայի մասնակիցների հայտարարությամբ, նրանք ցանկանում էին նկարել Խորհրդային Միության խորհրդանիշները, բայց ցույցը վերաճեց ոստիկանության հետ առճակատման: Իրավիճակը հատկապես սրվեց այն բանից հետո, երբ ցուցարարներից մեկը փորձեց պիտակներ կպցնել անմիջապես խորհրդարանի շենքի պատուհանի վրա: Դրա պատճառով իրավապահները բերման են ենթարկել Ռուսկա Մճեդլիձեին և Նիկոլոզ Նարսիային:
«Մենք ուզում էինք ժամանակավոր պատին գրություններ անել և սովետական խորհրդանիշներ փակցնել, քանի որ սա Բիձինա Իվանիշվիլիի ռուսական իշխանությունն է, և այս բողոքի ակցիայի պատճառով ձերբակալվել են Ռուսկա Մճեդլիձեն և Նիկոլոզ Նարսիան: Ձերբակալվել է ընդամենը երկու մարդ, ում բռնի ուժով նստեցրին մեքենան: Իհարկե, մենք շարունակելու ենք բողոքը», – հայտարարել է ցուցարարներից մեկը:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից, ցուցարարները բերման են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար: