Խորհրդարանի մոտ ցույցին տեղի է ունեցել բախում
Խորհրդարանի մոտ ցույցին տեղի է ունեցել բախում

Խորհրդարանի հարակից տարածքում, Չիտաձեի փողոցում ցույցի մասնակիցների և իրավապահների միջև տեղի է ունեցել բախում:

Ցուցարարները փորձել են փակել ճանապարհը, որի հնարավորությունը նրանց չի տվել պարեկային ոստիկանությունը:

Ինչպես հայտնել է պարեկային ոստիկանության ներկայացուցիչ Գոգա Մեմանիշվիլին ցույցի մասնակիցներին, նրանք կարող են իրենց բողոքն արտահայտել առանց ճանապարհի երթևեկելի մասը փակելու: Դրանից հետո, տեղում լարվել է իրավիճակը: Ոստիկանությունը դեպքի վայրից դուրս բերել երկու ակտիվիստի: Գոյություն ունեցող տեղեկությամբ, ձերբակալվածներից մեկը Բեսո Գազդելիանին է:

Բացի այդ, տեղում պարբերաբար լարվում է իրավիճակը:

Խորհրդարանի մուտքերի մոտ ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցներն առավոտից անցկացնում են բողոքի ցույց: