Խորհրդարանի մոտ ցույցին հավաքվածներն այս րոպեներին անցկացնում են երթ:
Ցույցին ակտիվիստների հետ միասին մասնակցում են նաև ընդդիմախոս քաղաքական գործիչները:
Ցուցարարների և ոստիկանության միջև րոպեներ առաջ տեղի է ունեցել փոքր միջադեպ: Ցույցի մասնակիցները փորձել են անցնել ճանապարհի երթևեկելի մասին, որի հնարավորությունը նրանց ոստիկանությունը չի տվել:
Իրավապահները հայտարարում են, որ ցույցի մասնակիցների կողմից ժամը 21:00-ից տեղաշարժի արգելքի խախտման կհետևի արձագանք: