Խորհրդարանի մոտ ցույցի մասնակիցները փորձել են բացել վրան, տեղի է ունեցել բախում
Խորհրդարանի հարակից տարածքում անցկացվող ցույցին ոստիկանության և ցուցարարների միջև տեղի է ունեցել բախում:
Բախումն սկսվել է այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են վրան բացել մերձակայքում, որի հնարավորությունը նրանց ոստիկանները չեն տվել:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը տեղեկացնում է դեպքի վայրից, ոստիկանությունը միջադեպի մասնակիցներից մեկին դուրս է բերել տարածքից:
Ոստիկանությունը տարածքից դուրս է հանել նաև վրանը, որը փորձում էին բացել ցուցարարները: